Գոռ Մալաքյան. Ուկրաինայում տարբերակներ կային, բայց որոշեցի ընդունել «Արարատ- Արմենիայի» առաջարկը

22:02   21 հուլիսի, 2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել էր նորաստեղծ «Արարատ-Արմենիային», որը հանդես կգա Հայաստանի Բարձրագույն խմբում:

«Մի քանի տարբերակ կար ուկրաինական ակումբներում հանդես գալու, բայց ես որոշեցի ընդունել «Արարատ-Արմենիայի» առաջարկը: Եղբորս՝ Էդգարի հետ, խորհդակցելով որոշեցինք, որ ճիշտ կլինի տեղափոխվել նորաստեղծ ակումբ:

Ճիշտ է՝ ակումբը նոր է, բայց նպատակը չեմպիոն դառնալն է, և երևի հենց չեմպիոնության համար պայքարելու միտքը գրավեց ինձ: Դժվար է լինելու, քանի որ բոլորիս ժամանակ է հարկավոր, որ ընտելանանք նոր միջավայրին: Ունենք լավ մարզչական կազմ և լավ ֆուտբոլիստներ, հուսով եմ միասին՝ մեր ղեկավարության աջակցությամբ, կհասնենք մեր ընդհանուր նպատակին»,- Գոռ Մալաքյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գոռ Մալաքյանը «Արարատ-Արմենիայում» հանդես կգա 8 համարի խաղաշապիկով:

Նախկինում նա ներկայացրել է «Փյունիկ», «Ալաշկերտ» և «Շիրակ» ակումբները: Մինչեւ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ուկրաինական «Ստալի» կազմում: Հանդես է եկել Հայաստանի մինչև 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում: 2016 թվականից Հայաստանի ազգային հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 12 խաղ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։