Օլիվյե Ժիրուն կարող է լքել Անգլիան  

11:49   21 հուլիսի, 2018

Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է 1 տարով վարձակալել անգլիական «Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուին, հայտնում է ganlucadimarzio.com-ը։

Մադրիդյան ակումբը վարձակալության ավարտից հետո պատրաստ է գնել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

Ժիրուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալից» տեղափոխվեց «Չելսի»։ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ ֆրանսիացին 13 խաղում դարձավ 3 գոլի հեղինակ։

Ռուսաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ Ժիրուն չեմպիոն Ֆրանսիայի հիմնական հարձակվողն էր։ Նա մասնակցեց 7 հանդիպման և աչքի ընկավ միայն 1 գոլային փոխանցմամբ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։