Տոտին՝ Ալիսոնի տրանսֆերի մասին․ «Ռոման» չէր կարող մերժել այդ առաջարկը  

09:58   21 հուլիսի, 2018

Իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին խոսել է հռոմեական ակումբի դարպասապահ Ալիսոն Բեքերի տրանսֆերի մասին։ Հիշեցնենք, որ բրազիլացին 62,5 միլիոն եվրոյի դիմաց համալրեց անգլիական «Լիվերպուլի» շարքերը։

«Մենք երիտասարդ թիմ ենք կառուցում։ Կփորձենք հնարավորինս արագ լրացնել կազմի բացերը, որ «Ռոման» կարողանա պայքարել ամենաբարձր տեղերի համար։ Տրանսֆերային շուկայում ամեն ինչ փոխվել է։ Առաջին անգամ դարպասապահի համար նման գումար առաջարկեցին։ «Ռոման» չէր կարող մերժել այդ առաջարկը։ Ցավում ենք, որ կորցրեցինք աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին, բայց առանց նրա էլ կփորձենք մրցունակ թիմ ստեղծել»,- Տոտիի խոսքն է փոխանցում  Sky Sports Italia-ն։

Դարպասապահի տրանսֆերի նախորդ ռեկորդը պատկանում էր Էդերսոնին, որին անգլիական «Մանչեսթեր Սիթին» պորտուգալական «Բենֆիկայից» գնել էր 34.7 միլիոն ֆունտ ստերլինգով:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։