ՊՍԺ-ի կիսապաշտպանը կտեղափոխվի Ռուսաստանի Պրեմյեր լիգա

12:37   20 հուլիսի, 2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը կտեղափոխվի Մոսկվայի «Լոկոմոտիվ», հաղորդում է Paris United-ը: Ռուսական ակումբի ներկայացուցիչները Փարիզում բանակցել են եւ համաձայնության են հասել մեկ տարվա վարձակալության պայմանագրի վերաբերյալ: 28-ամյա ֆուտբոլիստը եւս ցանկություն ունի խաղալ Ռուսաստանում:

Մինչեւ ՊՍԺ տեղափոխվելը Կրիխովյակը հանդես է եկել իսպանական «Սեւիլիայում» եւ անգլիական «Վեստ Բրոմվիչում», որտեղ վարձակալությամբ խաղաց անցած մրցաշրջանում: Անգլիայի առաջնության 27 խաղում նա կատարել է 2 գոլային փոխանցում:

Կրխովյակը «Սեւիլիայի» հետ երկու անգամ դարձել է Եվրոպայի լիգայի գավաթակիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։