Եվրոպայի լիգա․ «Փյունիկը» հաղթահարեց «Վարդարի» արգելքը (ֆոտո)

22:51   19 հուլիսի, 2018

Երևանի «Փյունիկը » շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայում։ Որակավորման առաջին փուլում Ալեքսանդր Տալալաևի գլխավորած թիմը Սկոպյեի «Ֆիլիպ երկրորդ» ստադիոնում 2։0 հաշվով ավարտեց խաղը «Վարդարի» հետ։ Խաղավերջում դուբլի հեղինակ դարձավ Բակար Բալդեն։  Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր «Փյունիկի» նվազագույն հաշվով հաղթանակով։

Որակավորման երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի ղազախական «Տոբոլը»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայում է հանդես գալու նաև Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը հանդիպելու է  «Սուտյեսկային»։

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 26-ին և օգոստոսի 2-ին:

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Վարդար» - «Փյունիկ»՝ 0։2 (0։3)

Բակար Բալդե, 86, 89

«Փյունիկ»․ Եվգենի Կոբոզև (Ալեքսանդր Դրագոևիչ, 46), Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Ժեստոկով, Դիդյե Կադիո, Վյաչեսլավ Դմիտրև, Դենիս Վոյնով, Մաքսիմ Տրուշևիչ (Վիտալի Ստեժկո, 61), Ալիկ Առաքելյան, Վահագն Հայրապետյան, Մոհամեդ Կոնատե, Ռուսլան Կորյան (Բակար Բալդե, 70)։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։