ՀՖՖ–ն հեգնում է «Շիրակին»

17:45   19 հուլիսի, 2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը մեկնաբանել է Գյումրիի «Շիրակի» հայտարարությունը, որի մեջ նշվել էր, թե ՀՖՖ ժողովը տեղի է ունենալու սեպտեմբերի 11–ին։

ՀՖՖ հայտարարությունը.

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների որոշման նոր՝ երեք օրվա մեջ չորրորդ փոփոխությունն արդեն իսկապես և զարմանալիորեն ֆուտբոլ խաղալու օգտին էր: Եւ դա այնքան «ջանասիրաբար» է արվել, որ անգամ հաջողվել է ՀՖՖ փոխարեն արտահերթ Ժողովի օր նշանակել այն դեպքում, երբ անգամ ՀՖՖ-ին հայտնի չէ իր այդ Ժողովի օրը: ՀՖՖ-ն զերծ կմնա որևէ նոր մեկնաբանություններից՝ թողնելով այն ֆուտբոլասերների և հանրության դատողությանը:

Սակայն կրկին կհայտարարենք, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ «Շիրակի» բոլոր հնարավոր վերջնաժամկետների խախտումով ներկայացված խնդրանքը բավարարելու որոշումն իրապես պայմանավորված է եղել ֆուտբոլի և ֆուտբոլասերների, այլ ոչ թե «խաղ առնողի» հոգեբանությամբ «Շիրակի» ղեկավարների շահերով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.