«Սևիլիայի» երկրպագուները կբոյկոտեն Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումը  

19:48   18 հուլիսի, 2018

Իսպանական «Սևիլիայի» երկրպագուները պատրաստվում են բոյկոտել երկրի Սուպերգավաթի հանդիպումը, որում «Սևիլիան» խաղալու է «Բարսելոնայի» հետ։

Երկրպագուները գոհ չեն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայացրած որոշումից։ Ըստ որի՝ որոշիչ խաղը տեղի է ունենալու Մարոկկոյի Տանժեր քաղաքում։ Բացի այդ, 2 հանդիպման փոխարեն լինելու է 1 խաղ, քանի որ «Բարսելոնան» մասնակցում է Չեմպիոնների միջազգային գավաթին (ԱՄՆ-ում)։

«Սևիլիա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 12-ին։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.