Խորվաթիայի թիմը ԱԱ-2018-ից ստացած ամբողջ գումարը կփոխանցի մանկական հիմնադրամին

13:32   18 հուլիսի, 2018

Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրորդ տեղը գրավելու համար ՖԻՖԱ-ից ստացած ամբողջ գումարը Խորվաթիայի հավաքականը կտրամադրի բարեգործական նպատակների: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը:

«Առաջնությունից ստացած ամբողջ պարգեւավճարը Խորվաթիայի հավաքականը կհատկացնի մեր երկրի երեխաների համար ստեղծված հատուկ հիմնադրամին, որը կֆինանսավորի երեխաների համար տոնակատարությունների կազմակերպումը: Խորվաթ ֆուտբոլիստները մեր երկրի ժողովրդի հետ են: Նրանք կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեն Խորվաթիայի երեխաներին»,- գրել է Դալիչը:

Աշխարհի փոխչեմպիոնի կոչման համար Խորվաթիայի հավաքականը ՖԻՖԱ-ից կստանա 28 միլիոն եվրո:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.