Դանիելե Դե Ռոսի․ Ռոնալդուի ներկայությունը «Յուվենտուսին» տիտղոսներ չի երաշխավորում  

22:25   17 հուլիսի, 2018

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի մասին։ Իտալացին կարծում է, որ պորտուգալացու տեղափոխությունը դրական է ազդելու առաջնության վրա։

«Թուրինցիները առաջնությունը սկսելու են 2-3 քայլ առաջ լինելով։ 7 անընդմեջ սկուդետոն նշանակում է, որ դու ամեն ինչ ճիշտ ես անում։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի տեղափոխությունը «Յուվենտուսին» ավելի զորեղ է դարձնում։ Դեռ պետք է, որ Ռոնալդուին հարմարվի նոր խաղընկերներին։ Ռոնալդուի ներկայությունը «Յուվենտուսին» տիտղոսներ չի երաշխավորում»,- Դե Ռոսիի խոսքն է փոխանցում goal.com-ը։

Տրանսֆերի համար «Յուվենտուսը» 2 տարվա ընթացքում Մադրիդի «Ռեալին» կվճարի 100 միլիոն եվրո։ Պորտուգալիայի հավաքականի 33-ամյա խաղացողը իտալական թիմի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 30 միլիոն եվրո։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։