Տոբի Ալդերվեյրելդ․ Ցանկանում եմ վերադառնալ «Տոտենհեմ»  

20:58   17 հուլիսի, 2018

Բելգիայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը խոսել է իր ապագայի մասին։ Բրիտանական մամուլը գրում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։

«Այժմ ես որևէ տեղեկություն չունեմ, ուղղակի ցանկանում եմ վերադառնալ «Տոտենհեմ»։ Կենտրոնացել էի աշխարհի առաջնության վրա, որպեսզի ցույց տամ, որ իմ հարցով սխալվել են։ Ես նույն որակներն ունեմ, ինչն առկա էր ձմռանը»,- ֆուտբոլիստի խոսքն է փոխանցում Het Nieuwsblad-ը։

Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում բելգիացի կորցրել էր տեղը «Տոտենհեմի» մեկնարկային կազմում և մի քանի անգամ ակնարկել էր ակումբային գրանցումը փոխելու մասին։

Ալդերվեյրելդը Բելգիայի հավաքականի կազմում դարձավ ԱԱ-2018-ի բրոնզե մեդալակիր։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։