Ռոնալդու. Ցանկանում եմ նկատելի հետք թողնել «Յուվենտուսի» պատմության մեջ

12:14   17 հուլիսի, 2018

Ցանկանում եմ նկատելի հետք թողնել «Յուվենտուսի» պատմության մեջ, ասել է Մադրիդի «Ռեալից» իտալական ակումբ տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

«Արձակուրդի տրամադրություն չունեմ, միշտ ցանկացել եմ տիտղոսներ նվաճել եւ լինել լավագույնը: Երբեք չէի մտածի, որ 5 անգամ կարժանանամ «Ոսկե գնդակի»: Հնարավոր է՝ մեկ անգամ էլ այդ մրցանակը ստանամ «Յուվենտուսում»:

Գիտեմ, որ այստեղ գլխավոր ցանկությունը Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն է: Պետք է պահպանել հանգստություն դրան հասնելու համար: «Յուվենտուսը» մի քանի անգամ շատ մոտ էր Չեմպիոնների լիգայի տիտղոսին, սակայն եզրափակիչները միշտ անկանխատեսելի են: Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել թիմին հասնել այդ գավաթին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։