Ուսեյն Բոլթը փորձաշրջան կանցնի ավստրալական ֆուտբոլային թիմում

10:43   17 հուլիսի, 2018

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլթը շարունակում է ջանք գործադրել ֆուտբոլիստ դառնալու համար: 31-ամյա մարզիկը 6 շաբաթ փորձաշրջան կանցնի Ավստրալիայի առաջնությունում հանդես եկող «Սենթրալ Քոսթ Մարիներս» ակումբում, հաղորդում է Daily Telegraph-ը: Եթե փորձաշրջանը հաջող անցնի, կողմերը կկնքեն մեկ տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Բոլթը մարզումներ է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայում» եւ նորվեգական «Ստրյոմսգոդսետում», որի կազմում մասնակցել է նաեւ մեկ ընկերական հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։