Խուլյեն Լոպետեգի․ «Ռեալը» հիանալի կազմ ունի

00:51   17 հուլիսի, 2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, իսպանացի Խուլյեն Լոպետեգին խոսել է առաջիկա անելիքների մասին։

«Ես վերադարձել եմ աշխարհի լավագույն ակումբ, որտեղ մեծացել եմ։ «Ռեալը» աշխարհի ամենապահանջված թիմն է։ Այժմ մենք պատրաստվում ենք Եվրոպայի սուպերգավաթում կայանալիք «Աթլետիկոյի» հետ հանդիպմանը։ «Ռեալը» հիանալի կազմ ունի, որն ունակ է ընդունել ցանկացած մարտահրավեր»,- Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչի խոսքն է փոխանցում AS-ը։

51-ամյա մասնագետը ԱԱ-2018-ի մեկնարկից 1 օր առաջ հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։

Լոպետեգին 2016 թվականից էր գլխավորում Իսպանիայի հավաքականը։ Մինչ այդ նա աշխատել է պորտուգալական «Պորտուում», Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։

Արքայական ակումբը գլխավորում էր Զինեդին Զիդանը։ Ֆրանսիացին ակումբի ղեկը ստանձնել էր 2016թ. հունվարին։ Այդ ընթացքում նրա ղեկավարությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։