Սարի․ Անգլիայում խնդիրն այն է, որ կա 5-6 ուժեղ թիմ

00:20   17 հուլիսի, 2018

Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է իր նշանակման մասին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նեապոլի բնակիչներին․ 3 տարի նրանք ինձ միշտ օգնել են։ Ես նրանց միշտ կսիրեմ։

Իմ բախտը բերել է, որ «Նապոլիում» խաղացողները հեշտ հարմարվեցին իմ խաղաոճին։ Դա խոսում է նրանց բարձր կարգի մասին։

«Չելսին» լավ թիմ է։ Անգլիայում խնդիրն այն է, որ կա 5-6 ուժեղ թիմ։ Կարծում եմ, որ մի քանի փոփոխությունից հետո մենք կփորձենք ցույց տալ իմ պատկերացրած խաղը»,- Սարիի խոսքն է փոխանցում «Չելսիի» մամուլի ծառայությունը։

59-ամյա իտալացին լոնդոնյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նա տարեկան կվաստակի 6 միլիոն եվրո։ Սարիի օգնականը կլինի Իտալիայի հավաքականի և «Չելսիի» նախկին խաղացող Ջանֆրանկո Ձոլան։

Սարին մարզչական կարիերան սկսել է 1990 թվականին և 2015-ից էր աշխատում «Նապոլիում»։

2015/16 մրցաշրջանում Սարին ստացել է Իտալիայի առաջնության լավագույն մարզիչի մրցանակը։

Սարին անգլիական ակումբում փոխարինել է իտալացի Անտոնիո Կոնտեին։

 

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։