21:20 16 հուլիսի, 2018Խորվաթիայի ֆուտբոլի միության ղեկավար Դավոր Շուկերը խոսել է ԱԱ-2018-ի եզրափակիչում տեղի ունեցած Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպման մասին, որում ֆրանսիացիները հաղթեցին 4։2 հաշվով։
«Այս արդյունքը Խորվաթիայի համար անակնկալ չէ։ Մենք շատ աղմուկ ստեղծեցինք մեր շուրջը և դա պատահական չէր, քանի որ մենք ունենք փոքր երկիր, բայց բարձրակարգ խաղացողներ։ Նրանք բոլորը խորվաթական ֆուտբոլի զավակներն են։
Կարծում եմ, որ եզրափակիչում մեր բախտը չբերեց։ Ընդունում եմ, որ Ֆրանսիան այժմ ավելի ուժեղ է։ Այն ավելի ֆուտբոլային երկիր է»,- Շուկերի խոսքն է փոխանցում է gazeta.ru-ն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները հանդիպել էին նաև 1998-ի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում։ Այն ժամանակ Ֆրանսիան հաղթել էր 2։1 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.