«Բարսելոնային» առաջարկել են գնել Պոգբային  

20:38   16 հուլիսի, 2018

Ֆրանսիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը։  Նշվում է, որ կատալոնական ակումբին  առաջարկել են 150 միլիոն եվրոյով գնել Պոգբային։

Ֆրանսիացու հեռանալու մասին լուրերը սկսեցին տարածվել անցած մրցաշրջանում, երբ նա կորցրեց տեղը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում։ Պոգբան քննադատվում էր պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի կողմից։

«Բարսելոնան» այժմ կիսապաշտպանի կարիք ունի, քանի որ թիմից հեռացել են Պաուլինյոն և Անդրես Ինյեստան։

Հիշեցնենք, որ Պոգբան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։