Վարանը կրկնեց Կարամբյոյի, Ռոբերտո Կարլոսի եւ Խեդիրայի նվաճումը

15:08   16 հուլիսի, 2018

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն հռչակված 25-ամյա պաշտպան Ռաֆայել Վարանը այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» հետ դարձել էր նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակաիր։

Նույն մրցաշրջանում այս երկու տիտղոսները նվաճել նախկինում հաջողվել է միայն երեք ֆուտբոլիստների․ ֆրանսիացի Կրիստիան Կարամբյո (1998), բրազիլացի Ռոբերտո Կարլոս (2002) եւ գերմանացի Սամի Խեդիրա (2014)։ Բոլորն էլ եղել են «Ռեալի» ֆուտբոլիստ։

Վարանը Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր է (2013/14, 2015/16, 2016/2017, 2017/2018)։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.