11:07 16 հուլիսի, 2018Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը աշխարհի առաջնության եզրափակիչում խփած գոլի շնորհիվ կրկնեց Ֆերենց Պուշկաշի, Զոլթան Ցիբորի, Գերդ Մյուլերի եւ Զինեդին Զիդանի նվաճումը։
Այս ֆուտբոլիստները գոլերի հեղինակներ են դարձել Չեմպիոնների լիգայի եւ աշխարհի առաջնության եզրափակիչներում։ 32-ամյա ֆուտբոլիստը Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում աչքի էր ընկել 69-րդ րոպեին։ Խորվաթիայի հավաքականը ֆրանսիացիներին պարտվել է 2։4 հաշվով։
2016-2017թթ․ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մանջուկիչը Թուրինի «Յուվենտուսի» կազմում գրավել էր Մադրիդի «Ռեալի» դարպասը։ Իտալական թիմը պարտվել էր 1։4 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.