09:41 16 հուլիսի, 2018Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխարհի առաջնության եզրափակիչի արդյունքը չի համարում արդար: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է խորվաթներին:
«Ֆրանսիայի հավաքականը տպավորիչ անցկացրեց մրցաշարը, մինչեւ եզրափակիչ հրաշալի տեսք ուներ: Նրանք հաղթել են եւ մնում է միայն շնորհավորել Դիդյե Դեշամին:
Խորվաթները շատ հիասթափված էին: Լավագույն թիմը պարտվեց կրկնապատկերի մրցավարական համակարգի (VAR) կոնցեպցիայի սխալ օգտագործման հետեւանքով: Այնտեղ չկար 11 մետրանոց: Մրցավարը ծայրահեղ դեպքերում պետք է դիմի համակարգի օգնությանը: Այդ դրվագն այդպիսինը չէր»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է RT-ն:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղի 38-րդ րոպեին անկյունայինից կատարած փոխանցումից հետո գնդակը դիպավ Պերիշիչի ձեռքին։ Հանդիպման գլխավոր մրցավար Նեստոր Պիտանան կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.