00:10 16 հուլիսի, 2018Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում տեղի ունեցած Խորվաթիայի հետ հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ այդ խաղում Ֆրանսիան հաղթեց 4։2 հաշվով։
«Մինչև վերջ չեմ հասկանում, թե ինչ է կատարվել։ Սա ծանր առաջնություն էր։ Գավաթը ևս ծանր է։ Հպարտ եմ մեր հավաքականով։ Այժմ վայելում ենք պահը, իսկ վաղը հաղթանակը կտոնենք Ֆրանսիայի հետ։
Մենք մինչև վերջ խաղացինք առանց լարվելու։ Հենց դա էր մեր ուժը»,- Գրիզմանի խոսքն է փոխանցում championat.com-ը։
Ֆրանսիայի հավաքականը նախորդ անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել 1998 թվականին։ Այդ ժամանակ Դիդյե Դեշամը ֆրանսիացիների ավագն էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.