«Արսենալը» հաղթեց՝ 8:0, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

20:32   14 հուլիսի, 2018

Լոնդոնի «Արսենալը» ստուգողական հանդիպում է անցկացրել Անգլիայի 5-րդ դիվիզիոնի «Բորեմ Վուդ» թիմի հետ: Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը հաղթել է 8:0 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Աչքի ընկել են նաեւ Հենրիխ Մխիթարյանը, Ռեյս Նելսոնը, Ալեքսանդր Լյակազետը, Էդվարդ Նկետիան, Ժեֆ Ռեն-Ադելաիդը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին:

Ստուգողական հանդիպում

«Բորեմ Վուդ» - «Արսենալ»՝ 0:8

Օբամեյանգ, 7, 9, 17, 11մ, Նելսոն, 35, Լյակազետ, 39, Նկետիա, 53, Ռեն-Ադելաիդ, 71, Մխիթարյան, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։