15:22 14 հուլիսի, 2018Իտալական «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կգլխավորի Լոնդոնի «Չելսին», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
59-ամյա իտալացին լոնդոնյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Նա տարեկան կվաստակի 6 միլիոն եվրո։ Սարիի օգնականը կլինի Իտալիայի հավաքականի և «Չելսիի» նախկին խաղացող Ջանֆրանկո Ձոլան։
Սարին մարզչական կարիերան սկսել է 1990 թվականին և 2015-ից էր աշխատում «Նապոլիում»։
2015/16 մրցաշրջանում Սարին ստացել է Իտալիայի առաջնության լավագույն մարզիչի մրցանակը։
Սարին անգլիական ակումբում փոխարինել է իտալացի Անտոնիո Կոնտեին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.