21:56 13 հուլիսի, 2018Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Անգլիայի հետ կայանալիք հանդիպման մասին։ ԱԱ-2018-ի երրորդ տեղի խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում։
«Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները հաճույք ստանան ֆուտբոլից և փորձեն հաղթել։ Մենք Սաութգեյթի հետ տակտիկական պայքար չենք մղելու։
Շատ լավ գիտեմ Լուկակուին։ Միշտ ասել եմ, որ Ռոմելուն այնպիսի հարձակվող է, որը կարող է ամեն ինչ անել։ Նրա նպատակն է լինել լավագույնը աշխարհում։
Կուրտուան կլինի դարպասին։ Մենք ռոտացիա չենք անելու։ Սիմոն Մինյոլեն ևս պատրաստ է, բայց նա մեր երկրորդ համարն է։ Անգլիայի հետ կփորձենք խաղալ ուժեղագույն կազմով»,- Մարտինեսի խոսքն է փոխանցում championat.com-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բելգիան պարտվեց Ֆրանսիային, իսկ Անգլիան՝ Խորվաթիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.