19:52 13 հուլիսի, 2018Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է ԱԱ-2018-ի եզրափակիչ հանդիպման մասին, որում ֆրանսիացիները խաղալու են Խորվաթիայի հետ։
«Ես ինձ լավ եմ զգում, մենք վստահ ենք մեր ուժերին։ Պետք է շատ չճնշենք ինքներս մեզ, պետք է փորձենք այդ խաղին մոտենանք, ինչպես սովորական հանդիպման։ Խորվաթիայի հետ խաղում Ֆրանսիան չի ունենա շատ գոլային հնարավորություններ»,- Գրիզմանի խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ԱԱ-2018-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.