19:09 13 հուլիսի, 2018Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի իր պաշտոնական էջում մրցույթ է հայտարարել։
Մասնակցել ցանկացողները պետք է Ինստագրամում կիսվեն MickiToy տիկնիկի նկարով և համապատասխան հեշթեգով։
Գրառման վերջում հայ ֆուտբոլիստը կատակել է՝ ասելով, որ «Արսենալի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը չի կարող մասնակցել մրցույթին։ Գաբոնցին էլ պատասխանել է․ «Բայց ինչո՞ւ ոչ»։
Ավելի վաղ Օբամեյանգը Մխիթարյանին հարցրել էր, թե ո՞ւր է իր MickiToy-ը։
Հունիսի 1-ից վաճառքում են Հայաստանի հավաքականի ավագի անվանական՝ MickiToy տիկնիկները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.