Սաութգեյթը դեմ է շքերթին Անգլիայի հավաքականի պատվին

16:45   13 հուլիսի, 2018

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը դեմ է հանդես եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալու կապակցությամբ Լոնդոնում Անգլիայի հավաքականի պատվին շքերթ անցկացնելուն, հաղորդում է Times-ը:

Սաութգեյթը կարծում է, որ պետք չէ կրկնել 1990 թվականի իրադարձությունները, երբ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արեւմտյան Գերմանիայի թիմից կրած պարտությունից հետո Անգլիայի հավաքականին հայրենիքում դիմավորեց 200 հազար մարդ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիան լրացուցիժ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Խորվաթիային: Հուլիսի 14-ին անգլիացիները բրոնզե մեդալների համար կխաղան Բելգիայի հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.