«Չելսին» խզեց Անտոնիո Կոնտեի պայմանագիրը

14:28   13 հուլիսի, 2018

Լոնդոնի «Չելսին» ու իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խզել են պայմանագիրը: Նրա ղեկավարությամբ ակումբը 6-րդ անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 8-րդ անգամ՝ Անգլիայի գավաթը: Հաղթական մրցաշրջանի ընթացքում «Չելսին» սահմանեց ռեկորդ՝ Պրեմյեր լիգայի 38 խաղում տանելով 30 հաղթանակ, ակումբի համար ռեկորդային՝ 13 անընդմեջ հաղթանակ:

Անգլիական ակումբը Կոնտեին մաղթել է հաջողություն հետագա կարիերայում:

Պրեմյեր լիգայի անցած մրցաշրջանում «Չելսիում» գրավեց 5-րդ տեղը եւ չկարոցավ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Կոնտեն մտադիր է ստանալ 11 միլիոն եվրո փոխհատուցում ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար:

Սպասվում է, որ «Չելսին» կգլխավորի «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։