13:59 13 հուլիսի, 2018Աշխարհի առաջնությունը սահուն, բայց եւ տպավորիչ ընթացքով մոտենում է ավարտին: Ֆրանսիան ու Խորվաթիան կվիճարկեն աշխարհի գավաթը: Կիսաեզրափակիչի Ֆրանսիա - Բելգիա ձանձրալի պայքարից հետո Խորվաթիայի եւ Անգլիայի դիմակայությունը արդարացրեց սպասելիքները:
Խաղից առաջ անգլիացի երկրպագուները յուրօրինակ ֆլեշմոբով աջակցություն էին հայտնել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին, որի ղեկավարությամբ կերպարանափոխված թիմը երկար տարիների ընթացքում առաջին անգամ չեմպիոնության իրական հավակնորդ էր: Խաղից առաջ ֆանատները հագնվել էին Սաութգեյթի ոճով։ 47-ամյա անգլիացի մասնագետը նախընտրում է դասական ոճը՝ M&S բրենդի անթև բաճկոնով։ Հավանաբար, պատահական չէ ուշադրությունը Սաութգեյթի ոճի նկատմամբ, քանի որ նրա ղեկավարությամբ Անգլիայի թիմը եւս ցուցադրում է ոճային, կազմակերպված եւ կոկիկ խաղ:

Ստեղծագործ խաղից եւ հարձակման արագությունից բացի Սաութգեյթը կարողացել է լուծել անգլիական թիմի երկու ավանդական խնդիրները՝ պաշտպանությունն ու դարպասապահի դիրքը: «Էվերտոնի» 24-ամյա դարպասապահ Ջորդան Պիկֆորդը դրական տպավորություն թողեց: Թիմի նախկին դարպասապահներ Դեւիդ Սիմենի, Դեւիդ Ջեյմսի, Փոլ Ռոբինսոնի եւ Ջո Հարթի երբեմն ծաղրածուական սխալների ֆոնին, Պիկֆորդը լուրջ տեսք ունի:
Այժմ Անգլիայի հավաքականի պաշտպանության մասին: Սաութգեյթը եղել է պաշտպան եւ լավ է հասկանում պաշտպանության նրբությունները: Հավասարակշիռ եւ կարգապահ խաղը հենց գրագետ դասավորած պաշտպանության շնորհիվ էր: Պաշտպանական քառյակը (Ուոլքեր, Սթոունս, Մագուայր, Յանգ) ամեն ինչում լավն էր՝ ֆիզիկական տվյալներ, արագություն, կարգապահություն, օդային պայքար:

Անգլիական պաշտպանության խաղը բնութագրող օրինակելի դրվագ եղավ Խորվաթիայի դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում: Քայլ Ուոլքերը վնասվածք ստացած պառկած էր սեփական տուգանային հրապարակում, իսկ ամեն գնով հաղթանակի ձգտող խորվաթները գնդակն ուղարկեցին հենց նրա գոտի, սակայն Ուոլքերը կարողացավ մի ակնթարթում ցատկել եւ գնդակը հեռացնել: Սիմուլյացիա՞ էր: Ոչ, ինքնազոհություն էր:
Այժմ խորվաթների մասին, որոնք դարձան երեկոյի եւ հետագայում էլ առաջնության գլխավոր հերոսները՝ անկախ եզրափակիչի արդյունքից, որը կլինի կիրակի:
Մի քանի տարի ասիական ակումբներում աշխատած 51-ամյա Զլատկո Դալիչին հաջողվել է ստեղծել իսկական թիմ, որը աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի բոլոր հանդիպումներում հաղթանակ տարավ լրացուցիչ ժամանակից հետո: Երկու անգամ Խորվաթիայի թիմը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցներով: Իսկապես, պողպատե նյարդերի եւ աներեր թիմային ոգու վկայություն է:

Խորվաթիայի հավաքականում շատ են ամենաբարձր կարգի խաղացողներ, սակայն անարդար կլինի չառանձնացնել մաեստրո Լուկա Մոդրիչին, որը երբեմն աննկատ, երբեմն նկատելի, բայց մշտապես առաջ է տանում թիմին՝ փոխանցումներ է կատարում, գնդակ է խլում, արագացնում կամ գցում է խաղի տեմպը: Մադրիդի «Ռեալի» խաղացողին հատուկ ենք նշում, քանի որ կիսաեզրափակիչի գոլերը խփեցին ուրիշները. Իվան Պերիշիչը չափազանց կարեւոր եւ ճիշտ ժամանակին խփած գոլով խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Իսկ հերոսը Մարիո Մանջուկիչն էր, որը վնասվածք ստանալուց հետո շարունակեց պայքարը եւ խփեց հաղթական գոլը՝ «Բրավո, ՍուպերՄարիո»: Ֆանտաստիկ ինքնազոհության եւս մեկ վառ օրինակ:

Վերջում նշենք նաեւ հանդիպման մրցավար Ջունեթ Չակիրին: Սովորաբար մրցավարներին քննադատում են եւ հազվադեպ են գովում: Կոտրենք այս կարծրատիպը: Ընդունված է ասել, որ լավ մրցավարը աննկատ մրցավարն է: Թուրք մրցավարը կարողացավ եւ նկատելի լինել, եւ աննկատ: Նա ամեն վիճահարույց դրվագը պարզաբանում էր ֆուտբոլիստներին, ճիշտ ժամանակին կանխում էր բոլոր հնարավոր բախումները: Այդ ամենը միայն հիացմունք էր առաջացնում: Հազվադեպ է պատահում, որ ֆուտբոլիստները գրեթե չվիճարկեն մրցավարի որոշումները: Այդ երեկո այդպիսի դրվագներ գրեթե չեղան:

Այսպիսով, ռուսական մունդիալը մոտենում է ավարտին, մնաց երկու խաղ: Ֆրանսիան ու Խորվաթիան հուլիսի 15-ին կվիճարկեն աշխարհի գավաթը, իսկ Բելգիան ու Անգլիան կպայքարեն բրոնզե մեդալների համար հուլիսի 14-ին: Աշխարհը կարող է ունենալ նոր չեմպիոն: Խորվաթիան պատմության մեջ 13-րդ թիմն է, որ հասնում է աշխարհի առաջնության եզրափակիչ:
Սամվել Սուքիասյան
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.