Տիբո Կուրտուան կարիերան կշարունակի «Ռեալում»

12:18   13 հուլիսի, 2018

Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան առաջիկայում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է El Chiringuito-ն: Գործարքի գումարը կկազմի 35 միլիոն եվրո: Տիբո Կուրտուան կփոխարինի կոստառիկացի Կեյլոր Նավասին:

Կուրտուան հայտարարել էր, որ իր կարիերայի հետագա ընթացքի մասին կհայտնի աշխարհի առաջնության ավարտից հետո:

Հուլիսի 14-ին Բելգիայի եւ Անգլիայի հավաքականները կվիճարկեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։