«Վարդարի» գլխավոր մարզիչը՝ «Փյունիկից» կրած պարտության մասին

21:11   12 հուլիսի, 2018

Մակեդոնական «Վարդարի» գլխավոր մարզիչ Բոբան Բաբունսկին խոսել է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երեւանի «Փյունիկից» կրած պարտության մասին։

«Մենք գիտեինք, որ դա դժվար է լինելու։Գիտեինք, որ «Փյունիկ»-ը լավ պաշտպանություն ունի։ Շնորհավորում եմ։ Մենք հույս ունենք, որ երկրորդ խաղում մենք կարող ենք հաջողության հասնել։ Հաջորդ հանդիպումը սեփական հարկի տակ է լինելու, փորձելու ավելի լավ խաղալ։ Լուծումներ ենք փնտրելու, որ մրցակցի պաշտպանությունը կոտրենք։ Մի փոքր անակնակալ էր այս եղանակը, բայց մենք պետք է ադապտացվեինք։ Խաղը դանդաղ էր ընթանում։ Հույս ունենք մյուս խաղում ավելի լավ եղանակ կլինի»,- Բաբունսկու խոսքն է փոխանցում «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

«Վարդարի» գլխավոր մարզիչը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի վնասվածքը լուրջ չէ։

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Մակեդոնիայում։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։