«Փյունիկը» Երևանում հաղթեց «Վարդարին» (ֆոտո)

19:50   12 հուլիսի, 2018

Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում հաղթեց մակեդոնական «Վարդարին»։ «Հանրապետական» ստադիոնում գրանցվեց 1։0 հաշիվը։ Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց հայկական ակումբի նորեկ, կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

Հյուրերի կազմում խաղին մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը վնասվածքի պատճառով փոխարինվեց երկրորդ խաղակեսում։ 

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին Մակեդոնիայում։

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Փյունիկ» - «Վարդար»՝ 1։0

Մոհամեդ Կոնատե, 28



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։