Արտակ Եդիգարյանը ստացավ «Ոսկե խաղակոշիկը» (ֆոտո)

18:50   12 հուլիսի, 2018

«Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը, որը 13 գոլով դարձել էր Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու, ՀՖՖ-ի կողմից ստացել է «Ոսկե խաղակոշիկը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Արտակ Եդիգարյանը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ այդ մրցանակին: 2016/2017 մրցաշրջանում կիսապաշտպանը կիսեց լավագույն ռմբարկուի կոչումն իր թիմակից Միհրան Մանասյանի հետ (13 գոլով):

Ալաշկերտցիները երրորդ տարին անընդմեջ գլխավորում են Բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուների մրցավազքը: 2015/2016 մրցաշրջանում Միհրան Մանասյանը 16 գոլով կիսեց ռմբարկուի կոչումն «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուժոյի հետ:

 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։