09:42 12 հուլիսի, 2018Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո պատմել է իր ապրումների մասին: Նա լրացուցիչ ժամանակում դարձել էր հաղթական գոլի հեղինակը Անգլիայի դեմ պայքարում:
«Սա հրաշք է: Մենք դեռ չենք գիտակցում, որ հասել ենք եզրափակիչ: Միայն մեծագույն թիմերը կարող են այսքան խիզախ լինել, այսպիսի մրցաշարում խաղալ հոգով եւ սրտով: Կարծում եմ՝ հիմա ամբողջ Խորվաթիայում տոն է: Ամենամեծ ճնշումը մենք զգում էինք Ռուսաստանի եւ Դանիայի հետ դիմակայություններում, որպեսզի հիմա վայելենք ֆուտբոլը»,- Մանջուկիչի խոսքը մեջբերում է hr.n1info.com-ը:
Հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք եզրափակիչում Խորվաթիայի մրցակիցը կլինի Ֆրանսիան, որը 1:0 հաշվով պարտության էր մատնել Բելգիային: Եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.