ԱԱ-2018. Խորվաթիան պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչում է

00:37   12 հուլիսի, 2018

Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում՝ լրացուցիչ ժամանակում պարտության մատնելով Անգլիային թիմին՝ 2:1 (տեսանյութ):  

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման արդեն 5-րդ րոպեին հաշիվը բացեց Գարեթ Սաութգեյթի ղեկավարած թիմը: Լուկա Մոդրիչը տուգանային հրապարակի մոտ խախտեց կանոնները Դելե Ալիի նկտամամբ եւ անգլիացիների պաշտպան Կիրան Տրիպյերը փայլուն իրացրեց տուգանայինը:

Երկրորդ խաղակեսում խորվաթները կարողացան վերականգնել հավասարությունը 68-րդ րոպեին կիսապաշտպան Իվան Պերիշիչի խփած գոլի շնորհիվ: Մի քանի րոպե անց նույն Պերիշիչի հարվածից հետո անգլիացիներին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը:

Երրորդ խաղում անընդմեջ Խորվաթիայի հավաքականն անցկացրեց լրացուցիչ ժամանակ, որն էլ հաղթանակ բերեց խորվաթներին: 109-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Մարիո Մանջուկիչը: 

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր Ֆրանսիայի հավաքականը, որը 1:0 հաշվով հաղթել է Բելգիային: Հուլիսի 15-ին «Լուժնիկիում» կայանալիք եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Երրորդ տեղի համար հանդիպումը Բելգիայի եւ Անգլիայի հավաքականները կանցկացնեն հուլիսի 14-ին:

ԱԱ-2018, կիսաեզրափակիչ

Խորվաթիա - Անգլիա՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)

Իվան Պերիշիչ, 68, Մարիո Մանջուկիչ, 109 - Կիրան Տրիպյեր, 5

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վսրալկո, Ստրինիչ (Պիվարիչ, 95), Լովրեն, Վիդա, Մոդրիչ (Բադել, 119), Ռակիտիչ, Բրոզովիչ, Ռեբիչ (Կրամարիչ, 101), Պերիշիչ, Մանջուկիչ (Չորլուկա, 115)։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոլքեր (Վարդի, 112), Սթոունս, Մագիր, Տրիպյեր, Յանգ (Ռոուզ, 90), Հենդերսոն (Դայեր, 97), Լինգարդ, Ալի, Ստերլինգ (Ռեշֆորդ, 74), Քեյն։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.