ԱԱ-2018. Խորվաթիան ու Անգլիան պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ֆոտո, վիդեո)

23:50   11 հուլիսի, 2018

Ռուսաստանում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցում են Խորվաթիայի եւ Անգլիայի հավաքականները: Հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար է՝ 1:1 (տեսանյութ): Նշանակվել է լրացուցիչ ժամանակ:

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում ընթացող հանդիպման արդեն 5-րդ րոպեին հաշիվը բացեց Գարեթ Սաութգեյթի ղեկավարած թիմը: Լուկա Մոդրիչը տուգանային հրապարակի մոտ խախտեց կանոնները Դելե Ալիի նկտամամբ եւ անգլիացիների պաշտպան Կիրան Տրիպյերը փայլուն իրացրեց տուգանայինը:

Երկրորդ խաղակեսում խորվաթները կարողացան վերականգնել հավասարությունը 68-րդ րոպեին կիսապաշտպան Իվան Պերիշիչի խփած գոլի շնորհիվ: Մի քանի րոպե անց նույն Պերիշիչի հարվածից հետո անգլիացիներին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը:

Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Ֆրանսիայի հավաքականը, որը 1:0 հաշվով հաղթել է Բելգիային: 

ԱԱ-2018, կիսաեզրափակիչ

Խորվաթիա - Անգլիա՝ 1:1 (հիմնական ժամանակ)

Իվան Պերիշիչ, 68 - Կիրան Տրիպյեր, 5

Խորվաթիա․ Սուբաշիչ, Վսրալկո, Ստրինիչ, Լովրեն, Վիդա, Մոդրիչ, Ռակիտիչ, Բրոզովիչ, Ռեբիչ, Պերիշիչ, Մանջուկիչ։

Անգլիա․ Պիկֆորդ, Ուոլքեր, Սթոունս, Մագիր, Տրիպյեր, Յանգ, Հենդերսոն, Լինգարդ, Ալի, Ստերլինգ, Քեյն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։