22:15 11 հուլիսի, 2018Իսպանիայի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի Խորվաթիա - Անգլիա խաղից առաջ արել է իր կանխատեսումը։
«Թեեւ Խորվաթիան ունի գերազանց հավաքական, բայց կարծում եմ, որ Անգլիան կհաղթի։ Աշխարհի առաջնությունում բոլոր հանդիպումները բարդ են։ Չեմպիոնի վերաբերյալ իմ կանխատեսումը․ Անգլիան կնվաճի գավաթը»,- Մորատայի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել է Ֆրանսիան՝ 1։0 հաշվով հաղթելով բելգիացիներին։ Խորվաթիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.