15:40 11 հուլիսի, 2018Անգլիայի հավաքականի երկրպագուները հետաքրքիր ֆլեշ-մոբ են կազմակերպել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ փուլում կայանալիք Խորվաթիայի դեմ հանդիպումից առաջ։
Երկրպագուները որոշել են հագնվել գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի ոճով։ Հիշեցնենք, որ անգլիացի մասնագետը նախընտրում է դասական ոճը՝ M&S բրենդի անթև բաճկոնով։
The Telegraph-ը հայտնում է, որ երկրպագուները այդ բրենդի խանութների ցանցից գրեթե ամբողջովին գնել են անթև բաճկոնները։
Խորվաթիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.