11:25 11 հուլիսի, 2018Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Ֆրանսիայից կրած պարտության մասին։ Հիշեցնենք, որ Սամուել Ումտիտիի միակ գոլը Ֆրանսիային դուրս բերեց ԱԱ-2018-ի եզրափակիչ։
«Բարդ օր է, կային պահեր, որոնք որոշեցին խաղի ելքը։ Երկրորդ խաղակեսը լավ տեմպով սկսեցինք, բայց հետո արդեն գոլ ընդունեցինք։ Հավասար խաղ էր, բայց Ֆրանսիան Մբապեի և Գրիզմանի շնորհիվ լավ հակագրոհում էր։ Ես հպարտանում եմ իմ խաղացողներով, պետք է ընդունել պարտությունը և շնորհավորել Ֆրանսիային։
Վերջին խաղում պայքարելու ենք երրորդ տեղի համար, իհարկե հաշվի առնելով մեր նպատակներն այս առաջնությունում, կարող եմ ասել, որ բարդ է լինելու»,- Մարտինեսի խոսքն է փոխանցում sports.ru-ն։
Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա հուլիսի 11-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայանալիք Խորվաթիա - Անգլիա խաղում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.