Ռիյադ Մահրեզը՝ «Մանչեսթեր Սիթիի» խաղացող

00:38   11 հուլիսի, 2018

Ռիյադ Մահրեզը «Լեսթեր Սիթիից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: 27-ամյա ալժիրցի ֆուտբոլիստը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Մահրեզը «Մանչեսթեր Սիթիում» հանդես կգա 26 համարի մարզաշապիկով:

«Շատ ուրախ եմ այս տեղափոխությանս: «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ խաղում է հրաշալի ֆուտբոլ: Հաճելի էր հետեւել այս թիմին կողքից: Գվարդիոլան դավանում է հարձակողական ֆուտբոլ, ինչն իդեալական հարմար է ինձ: «Մանչեսթեր Սիթին» փոխում է անգլիական ֆուտբոլը, իսկ ես ցանկանում եմ լինել այս թիմի հետ»,- ասել է Մահրեզը:

Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերի արժեքը 60 միլիոն ֆունտ ստերլինգ է:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։