18:41 10 հուլիսի, 2018Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Թիերի Անրիի մասին, որն ընդգրկված է Բելգիայի հավաքականի մարզչական շտաբում։ Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Բելգիան կխաղա Ֆրանսիայի հետ։
«Երբ դու տեղափոխվում ես արտասահմանյան ակումբ և խաղում քո երկրի ակումբներից մեկի դեմ, ապա դառնում ես թշնամի։ Հավաքականների մակարդակում դա ավելի բարդ է։ Նա պայքարելու է իր երկրի դեմ։
Երբ նա նշանակվեց Ռոբերտո Մարտինեսի օգնական, այդ ժամանակ պետք է գիտակցեր, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Սա բարդ իրավիճակ է Անրիի համար»,- Դեշամի խոսքն է փոխանցում The Telegraph-ը։
Ֆրանսիա - Բելգիա հանդիպումը տեղի կունենա հուլիս 10-ին Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.