23:11 10 հուլիսի, 2018Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերը չի համարում, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալն արդեն նաճում է։
«Ես եւ թիմակիցներս չենք համարում, որ արդեն հաջողության ենք հասել։ Մենք ավելին ենք ցանկանում։ Խորվաթիայի հետ դիմակայությունից բացի այլ թեմա մեր զրույցներում չկա։ Ոչինչ դեռ չի փոխվել։ Մենք պետք է շարունակենք նույն ոգով»,- Էրիկ Դայերի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Անգլիան պատմության մեջ երրորդ անգամ է դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, Խորվաթիան՝ երկրորդ անգամ։
Անգլիա - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին Մոսկվայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.