Մարչելո Լիպի․ Կցանկանայի, որ Բուֆոնը կարիերան ավարտեր «Յուվենտուսում»

12:29   10 հուլիսի, 2018

Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին խոսել է Ջանլուիջի Բուֆոնի մասին։ Հիշեցնենք, որ 40-ամյա դարպասապահը 2 տարվա պայմանագիր է ստորագրել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։

«Վերջին ամիսների ընթացքում հաճախ եմ շփվել Բուֆոնի հետ։ Նրան միշտ ասել եմ, որ խորհուրդներին ուշադրություն չդարձնի և անի այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Ես կցանկանայի, որ Բուֆոնը կարիերան ավարտեր «Յուվենտուսում», սակայն դա նրա գործն է։

Բուֆոն-Իտալիայի հավաքական պատմությունն ավարտված է։ Նա շատ նվիրված է ազգային թիմին և մեծ հաճույքով կհամաձայներ օգնել երիտասարդ դարպասապահներին»,- Լիպիի խոսքն է փոխանցում Football Italia-ն։

Մարչելո Լիպիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 2006 թվականին հաղթեց աշխարհի առաջնությունում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։