Փոլ Սքոուլզ․ Գվարդիոլան ազդել է Անգլիայի հավաքականի խաղի վրա

21:32   9 հուլիսի, 2018

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ազդել է Անգլիայի հավաքականի խաղի վրա։

«Գարեթ Սաութգեյթը հանդիպել է Պեպին, նա փորձել է հասկանալ, թե ինչպես կարելի է նման ֆուտբոլ խաղալ։

Գվարդիոլան միանշանակ ազդել է Անգլիայի հավաքականի խաղի վրա։ Կարող եք նայել, թե ինչպես են գործում 3 կենտրոնական պաշտպանները և դարպասապահը։

Որպես անգլիացի երկրպագու և հավաքականի նախկին խաղացող ես ցանկանում եմ, որ Անգլիան լավ խաղա»,- Սքոուլզի  խոսքն է փոխանցում marca-ն։

Անգլիայի հավաքականը Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կխաղա Խորվաթիայի հետ։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.