16:20 8 հուլիսի, 2018Լոնդոնի «Չելսիի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտնել է, որ աշխարհի առաջնությունից հետո որոշում կկայացնի ակումբային գրանցումը փոխելու վերաբերյալ։
«Այժմ ապագայի մասին չեմ մտածում։ Սա կարևոր առաջնություն է մեր երկրի համար, այդ իսկ պատճառով պետք է շեղող հանգամանքներ չլինեն։
Աշխարհի առաջնության ավարտից 8 կամ 7 օր հետո որոշում կկայացնեմ ապագայիս վերաբերյալ»,- Կուրտուայի խոսքն է փոխանցում AS-ը։
Բելգիայի հավաքականը դուրս է եկել ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Ֆրանսիայի հետ։ Բելգիացիները 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էին թողել Ճապոնիային, իսկ քառորդ եզրափակիչում՝ Բրազիլիային։
Բելգիա - Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Կուրտուայի համար վճարել 35 միլիոն եվրո, ինչը բավարարում է անգլիական ակումբին, քանի որ դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2019թ․ ամռանը։
Անգլիայի անցած առաջնությունում Կուրտուան մասնակցել է 35 հանդիպման։ Դրանցից 15-ում նա գոլ բաց չի թողել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.