Ռակիտիչ. Խորվաթիան չի կարող բաց թողնել եզրափակիչ դուրս գալու պատմական շանսը

13:07   8 հուլիսի, 2018

Խորվաթիան չի կարող բաց թողնել եզրափակիչ դուրս գալու պատմական շանսը, ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:2, 11մ՝ 4:3):

«Անհավանական է՝ մենք կիսաեզրափակիչում ենք: Բայց մենք չենք կարող սահմանափակվել սրանով, պետք է հասնել եզրափակիչ: Անհավանական հույզերունեմ, պատկերացնում եմ, թե ինչպես են տոնում Խորվաթիայում:

Ընդհանուր առմամբ՝ մենք ռուսներից լավ խաղացինք եւ արժանիորեն դուրս եկանք կիսաեզրափակիչ, թեեւ շատ բարդ էր: Ռուսաստանը մեր դեմ ավելի լավ խաղաց, քան Իսպանիայի դեմ: Նրանք պայքարեցին մինչեւ վերջին վայրկյանը:

Մենք հարգում ենք անգլիացիներին, որոնք հորինել են ֆուտբոլը: Անգլիայի հավաքականը շատ լավ է հանդես գալիս աշխարհի առաջնությունում»,- Ռակիտիչի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Կիսաեզրափակիչում Անգլիայի եւ Խորվաթիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.