13:48 7 հուլիսի, 2018Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում կայանալիք Ռուսաստանի հետ հանդիպման մասին։
«Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ է, նրանք միասնական են գործում և մշտապես պայքարի մեջ են։ Իսպանիայի հետ խաղում նրանք օգտվեցին իրենց հնարավորությունից։
Պետք է ավելի լավ խաղանք, քանի Դանիայի դեմ։ Հավատում եմ, որ մենք դեռ ճանապարհ ունենք աշխարհի առաջնությունում»,- Մոդրիչի խոսքն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ռուսաստան - Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին Երևանի ժամանակով 22։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.