13:15 7 հուլիսի, 2018Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն խոսել է Բելգիայից կրած պարտության մասին։ Ֆուտբոլիստն այն համեմատել է ԱԱ-2014-ում Գերմանիայից կրած ջախջախիչ պարտության հետ (1։7)։
«2014-ին դժվար էր ընդունել պարտությունը, իսկ այժմ ամեն ինչ ավելի ծանր է։ Երկու դեպքում էլ դուրս մնացինք, սակայն Բելգիայի հետ խաղում մինչև վերջ պայքարեցինք և գերազանցում էինք մրցակցին»,- կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպանի խոսքն է փոխանցում Goal.com-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի քառորդ եզրափակիչում Բելգիան 2։1 հաշվով հաղթեց Բրազիլիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.