11:58 7 հուլիսի, 2018Բելգիայից կրած պարտությունը մեծ հարված է մեզ համար, ասել է Բրազիլիայի հավաքականի եւ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում պայքարից դուրս մնալուց հետո:
«Դեռ դժվար է ասել, թե ինչ տեղի ունեցավ, որ փուլում սխալներ թույլ տվեցինք: Առայժմ չունեմ պատասխաններ այդ բոլոր հարցերին: Հնարավոր է՝ այդ ամենն ավելի ուշ գիտակցենք»,- Ֆիրմինոյի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը բրազիլացիներին հաղթել է 2:1 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.