«Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպման մրցավարները  

20:35   6 հուլիսի, 2018

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» - «Սելթիկ» առաջին հանդիպումը Երեւանում կսպասարկի Սերբիայի մրցավարական անձնակազմը:

Գլխավոր մրցավարն է Դանիլո Գրույիչը, որին եզրերում կօգնեն Վլադիմիր Յովանովիչը և Դրագան Բոգիչևիչը: Չորրորդ պաշտոնյան Նովակ Սիմովիչն է, իսկ խաղի տեսուչը Սան Մարինոն ներկայացնող Ստեֆանո Պոդեսկին է:

«Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին:

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.