ԱԱ-2018․ Կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը Ֆրանսիան է (տեսանյութ, ֆոտո)

19:52   6 հուլիսի, 2018

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հանդիպեցին Ուրուգվայն ու Ֆրանսիան։ Նիժնի Նովգորոդի համանուն ստադիոնում Ֆրանսիան հաղթեց 2։0 հաշվով։

16-րդ րոպեին գոլային իրական հնարավորություն ուներ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։ 19-ամյա ֆուտբոլիստը մրցակցի տուգանային հրապարակում տարածություն էր ստացել, սակայն բարձր հարվածեց։

Առաջի խաղակեսի ավարտից 5 րոպե առաջ Ռաֆայել Վարանը առաջ մղեց Դիդյե Դեշամի գլխավորած Ֆրանսիայի հավաքականին։

Շատ չանցած Ուրուգվայը կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Կասերեսի հարվածից հետո հուսալի գործեց Լյորիսը։

Խաղի երկրորդ հատվածն Ուրուգվայը ակտիվ սկսեց, սակայն 61-րդ րոպեին կոպիտ սխալվեց հարավամերիկացիների դարպասապահ Մուսլերան։ Անտուան Գրիզմանը կրկնապատկեց իր հավաքականի առավելությունը։

Ֆրանսիան կիսաեզրափակիչում կհանդիպի Բրազիլիա - Բելգիա զույգի հաղթողին։

ԱԱ-2018, քառորդ եզրափակիչ

Ուրուգվայ - Ֆրանսիա՝ 0։2 (տեսանյութ)

Ռաֆայել Վարան, 40, Անտուան Գրիզման, 61

Ուրուգվայ․ Մուսլերա, Խիմենես, Գոդին, Կասերես, Լաշալտ, Նանդես (Ուրետա, 73), Տորեյրա, Բենտանկուր (Գոմես, 59), Վեսինո, Սուարես, Ստուանի (Ռոդրիգես, 59)։

Ֆրանսիա․ Լյորիս, Էրնանդես, Ումտիտի, Վարան, Պավար, Կանտե, Պոգբա, Տոլիսո (Նզոնզի, 80), Գրիզման (Ֆեկիր, 82), Մբապե (Դեմբելե, 88), Ժիրու։

NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:

Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։

Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։

Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։

Մանրամսները․ www.totogaming.am 

Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։

Լուսաբանման գործընկերն է Ucom-ը: 

Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. 
Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։